Գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկա է գտնվել Եվրասիա միջազգային համալսարանում ավարտական արարողությանը

ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր  Սուհայլան Մունզեր Ալ-Ջուբուրին սույն թվականի հունիսի 4-ին ներկա է գտվել  Երևանի Եվրասիա միջազգային համալսարանի դեղագործական ֆակուլտետի ուսանողների առաջին հոսքի ավարտական արարողությանը, որին ներկա է գտնվել նաև համալսարանի ռեկտոր պարոն Սուրեն Օհանյանը և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը։

Արարողությունը սկսվեց համալսարանի ռեկտորի, դեղագործական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցչի շնորհավորական ելույթներով, որին հաջորդեց ավարտական ​​վկայականների հանձնումը շրջանավարտներին, այդ թվում՝ 52 իրաքցի ուսանողների: Գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդես եկավ շնորհավորանքով, իսկ միջոցառման վերջում արվեց հիշատակի նկար։

Արժանի է հիշատակության, որ Եվրասիա միջազգային համալասարանը պատկանում է այն համալսարանների ցանկին, որոնք ճանաչված են Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության կողմից։ Միջոցառման ընթացքում պատվիրակության ղեկավարին ուղեկցել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար պարոն Սաադ Ֆադալա Համզան։