ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանությունը Հայաստանի առաջին հանրապետության անկախության տոնի կապակցությամբ մասնակցում է մի շարք միջոցառումների

­­­ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանությունը սույն թվականի մայիսի 28-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 104-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված մի շարք միջոցառումների՝ սկսելով Սարդարապատի հուշահամալիրին վարդեր դնելու պաշտոնական արարողությունից, որին ներկա են գտնվել ՀՀ Նախագահ պարոն Վահագն Խաչատրյանը, ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Աժ նախագահ պարոն Ալեն Սիմոնյանը,  մի խումբ նախարարներ, պետական պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։

Նույն օրը գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհայլան Մունզեր ալ-Ջուբուրին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված մի տոնակատարության, որի ընթացքում Խորանաշատի վանքի հիմնադրման 800-ամյակի կապակցությամբ՝ Խորանաշատի Ավետարանը և  Սուրբ Խաչը Երևանի Մատենադարանից տարվել է Խորանաշատի եկեղեցի, որը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղում։ Հանդիսության ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պարոն Վահրամ Դումանյանի հանդիպումը։ Վերջինս բարձր է գնահատել Իրաքի դեսպանության ներկայությունը այս արարողությանը։ Նույն օրը տեղի է ունեցել նաև գործերի ժամանակավոր հավատարմատարի, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի  և այլ պետական պաշտոնյաների հանդիպումը։

Դեսպանությունը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված և  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո անցկացված «Հեծանվավազքի սիրողական մրցաշար»-ին, որին մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։

Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և բարեկամ հայ ժողովրդին այս կապակցությամբ։