Գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է մի խումբ հայ արվեստագետների հետ
Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Սուհեյլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին սույն թվականի ապրիլի 1-ին ՀՀ-ում Իրաքի դեսպանությունում հանդիպել է հայ գեղարվեստի հիմնադրամի նախագահ պարոն Խաչիկ Աբրահամյանի և հայ—ֆրանսիական մշակութային միության նախագահ պարոն Ալեքսան Կարապետյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հայ նկարիչների մասնակցությամբ Իրաքի Հանրապետությունում գեղարվեստական գործունեություն (նկարների ցուցահանդես) ծավալելու հնարավորությունները, որոնք ուղղված են երկու երկրների մշակութային համագործակցության ամրապնդմանը։