Գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկա է գտնվել ArmHiTec պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի բացման արարողությանը

2022 թվականի մարտի 31-ին ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկա է գտնվել ArmHiTec 2022 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի երրորդ նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը, որը կազմակերպել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, որը անց է կացվել սույն թվականի մարտի 31-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Բացման արարողությանը ներկա են գտնվել  ՀՀ մեծարգո նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ փոխնագահ պարոն Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար պարոն Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ պարոն Դավիթ Սահակյանը և ՀՀ-ում հավատարմագրված մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ և դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարներ։