Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ

Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհեյլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին սույն թվականի մարտի 31-ին նախագահի նստավայրում հանդիպել է Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի հետ։

Հանդիպման սկզբում ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է ուղղել պարոն Վահագն Խաչատուրյանին սույն թվականի մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Պարոն  Սուհեյլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին ,առիթից օգտվելով,  ՀՀ կառավարությանն ու բարեկամ հայ ժողովրդին մաղթել է նորանոր հաջողություններ և շարունակական բարգավաճում։

ՀՀ նախագահը իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրաքի կառավարությանը՝ բարձր գնահատելով ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության աշխատանքը և ծավալած գործունեությունը, որն արտահայտում է երկկողմ համագործակցությունը զարգացնելու իրական ցանկությունը։ Նախագահն անդրադարձել է երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմամշակութային կապերին և վերջին տարիներին Իրաքում հայ համայնքի ունեցած կարևոր դերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմանի հարաբերությունները և կառավարական ու խորհրդարանական համատեղ հանձնաժողովների միջոցով մի շարք ոլորտներում դրանց զարգացման ուղիները։ Ի լրումն տարածաշրջանային իրավիճակների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող քաղաքական հարցերի շուրջ քննարկումներին, կարևորվել են նաև բարձր մակարդակի փոխադարձ պաշտոնական այցերի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները։