Գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտորի հետ

Գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհեյլան Մունզեր ալ-Ջուբուրին 2022թ. մարտի 29-ին ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր պարոն Սուրեն Օհանյանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։

            Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիա միջազգային համալսարանի և Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանության միջև մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացման հնարավոր ուղիները  և իրաքյան համալսարանների հետ  համալսարանական գործընկերային համագործակցության պայմանագրերի կնքման հնարավորությունները։ Նմանատիպ համագործակցությունները միտված են Հայաստանում իրաքցի ուսանողների թվի ավելացմանն ու  Իրաքի բարձրագույն կրթության և գիտական ​​հետազոտությունների նախարարության կողմից Եվրասիա համալսարանի կողմից մատուցվող կրթական ծրագրերի և առկա մասնագիտությունների ճանաչման գործընթացի հեշտացմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ներկայումս համալսարանում սովորող իրաքցի ուսանողների առջև ծառացած ամենակարևոր խնդիրներին։

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են գտնվել Եվրասիա համալասարանի ռեկտորի օգնական պարոն Ռուբեն Մարկոսյանը  և համալսարանում միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրեն պարոն Հակոբ Փարսան։ Իրաքյան կողմը ներկայացրել են խորհրդական պարոն Միսակ Ռաշշադ Զաբարը և երկրորդ քարտուղար պարոն Սաադ Ֆադալա Համզան։