ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետի հետ

Սույն թվականի մարտի 16-ին ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհեյլան Ալ-Ջուբուրին հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, որոնցից հիշատակության է արժանի հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի  և երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների  միջև քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլի հարցը։ Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում ստորագրմանը պատրաստ համաձայնագրերին և փոխըմբռնման հուշագրերին, որոնք նպատակ ունեն նպաստելու երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։