ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում մասնակցել է դասախոսության
ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհեյլան Ալ-Ջուբուրին մասնակցել է դասախոսության՝ «Հայ-եգիպտական հարաբերությունները․ արդի միտումներ և հեռանկարներ» խորագրով, որը ներկայացրել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բահա Դեսսուկին։ Դասախոսությունն անց է կացվել սույն թվականի մարտի 16-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, որին ներկա են գտնվել ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ, Եգիպտոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան պարոն Արմեն Մելքոնյանը, ինչպես նաև ակադեմիայում դասավանդող մի շարք դասախոսներ, ուսանողներ, դիվանագետներ և գիտահետազոտողներ։
Դասախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական երկկողմանի հարաբերություններին, որոնք ձևավորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում։ Դասախոսությունը համընկել է Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստաման 30 ամյա հետ, որին նույնպես անդրադարձել են քննարկման ժամանակ։
![](https://mofa.gov.iq/yerevan/wp-content/uploads/sites/22/2022/03/1-2-1024x660.jpg)
![](https://mofa.gov.iq/yerevan/wp-content/uploads/sites/22/2022/03/2-2-1024x463.jpg)