Գործերի ժամանակավոր հավատարմատարը մասնակցել է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհայլան Մունզեր ալ-Ջուբուրին  սույն թվականի մարտի 13-ին ներկա է գտնվել  ՀՀ նորընտիր նախագահ  Նորին Գերազանցություն Վահագն Խաչատուրյանի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությունը ստանալով՝  նախագահը սահմանադրական երդում է տվել։ Արարողությանը ներկա են գտնվել  Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը,  մի խումբ պատգամավորներ և նախարարներ,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական  և հյուպատոսական առաքելությունների ղեկավարներ։

Այս կապակցությամբ  Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանությունն իր ջերմագին շնորհավորանքներն ու օրհնություններն է հղում բարեկամ հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը՝ մաղթելով շարունակական հաջողություններ և բարգավաճում։