Գործերի ժամանակավոր հավատարմատարը մասնակցել է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը
ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհայլան Մունզեր ալ-Ջուբուրին սույն թվականի մարտի 13-ին ներկա է գտնվել ՀՀ նորընտիր նախագահ Նորին Գերազանցություն Վահագն Խաչատուրյանի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությունը ստանալով՝ նախագահը սահմանադրական երդում է տվել։ Արարողությանը ներկա են գտնվել Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, մի խումբ պատգամավորներ և նախարարներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների ղեկավարներ։
Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանությունն իր ջերմագին շնորհավորանքներն ու օրհնություններն է հղում բարեկամ հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը՝ մաղթելով շարունակական հաջողություններ և բարգավաճում։
![](https://mofa.gov.iq/yerevan/wp-content/uploads/sites/22/2022/03/حفل-تنصيب-رئيس-جمهورية-ارمينيا-1-1.jpg)
![](https://mofa.gov.iq/yerevan/wp-content/uploads/sites/22/2022/03/حفل-تنصيب-رئيس-جمهورية-ارمينية-2-1.jpg)