Դեսպանատունը նշում է Կանանց միջազգային տոնը

Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանությունը դիվանագետների և տեղացի աշխատակիցների ներկայությամբ դեսպանությունում նշում է մարտի 8-ը՝ մեծարելով կնոջն ու կարևորելով նրա դերը հասարակության մեջ։

Գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Սուհայլան Մ․ Խալիլ ալ-Ջուբուրին այս ուրախ առիթով հանդես եկավ  ելույթով, որում գովաբանում էր  կանանց ունեցած ակտիվ դերակատարումը կյանքի տարբեր ոլորտներում։ Մասնավորապես նշվեց  իրաքցի կնոջ կողմից հաղթահարված այն բազմաթիվ դժվարություններն ու մարտահրավերները, որոնք այսօր նրան հասցրել են բարձր սոցիալական դիրքի և ամենաբարձր պաշտոնների։ Այսօր կինը թե՛ պատգամավոր, թե՛   նախարար և թե՛  դեսպան է։ Այս ամենի հետ մեկտեղ տղամարդու հետ ուս ուսի հասարակության զարգացմանն ու բարգավաճմանը կինը նպաստում է  կրթված և գիտակից սերունդ դաստիարակելու իր գլխավոր առաքելությամբ։

Տոնակատարության ընթացքում դեսպանատան կին աշխատակիցներին վարդեր բաժանվեցին՝ ի պատիվ աշխատանքի նկատմամբ նրանց բարձր նվիրվածության և  եռանդի։