Հայտարարություն՝ կապված առևտրային փաստաթղթերի վավերացմանի հետ

Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանությունը ջերմորեն ողջունում է Ձեզ և ցանկանում է տեղեկացնել, որ Իրաքի կառավարությունը ս․թ․հուլիսի 28-ին գումարված 11-րդ հերթական նիստի ընթացքում ընդունել  է  2020թ․ թիվ 63 որոշումը, որի համաձայն՝ փոփոխություն է կատարվել Կառավարության 2019թ․ թիվ 453 որոշման 1․4 կետում, որը ներառում է հետևյալը․

Մասնավոր սեկտորի ապրանքներ։ Իրավասու մարմնի կողմից չվավերացված յուրաքանչյուր փաստաթղթի, այդ թվում՝ ծագման վկայականի և չհաստատված հաշիվների համար սահմանվում է տուգանք՝ 750,000 /յոթ հարյուր հիսուն հազար/ իրաքյան դինարի չափով։