Գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկա է գտնվել Fly Baghdad-ի Հայաստան ժամանելու արարողությանը
Սույն թվականի հունիսի 23-ին ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհեյլան Մունզեր ալ-Ջուբուրին ներկա է գտնվել Fly Baghdad ավիաընկերության առաջին չվերթի ժամանման պաշտոնական արարողությունը դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան։ Արարողությանը ներկա են գտնվել Fly Baghdad-ի կոմերցիոն տնօրեն պարոն Սամադ Ֆաթհին, Բաղդադի գծային կայանի տնօրեն պարոն Վարդան Պետրոսյանը, «Անահիտ Գրուպ»-ի տնօրեն/լիազորված գործակալ պարոն Մարտին Իբրահիմը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն տիկին Լուսինե Մողրովյանը։ Միջոցառմանը գործերի ժամանակավոր հավատարմատարին ուղեկցել է Իրաքի Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Բասիմ Հուսեյն Ալին։
Ժամանած ինքնաթիռը տեղափոխել է զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրաքի Հանրապետության 145 քաղաքացու, ի լրումն՝ ընկերության 8 աշխատակիցների։