Գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Իրաքի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերության պաշտոնյաների հետ
Գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհայլան Մունզեր ալ-Ջուբուրին սույն թվականի մայիսի 30-ին հանդիպել է իրաքյան «Տարիկ ալ-Աֆակ» ընկերության վարչության նախագահ պարոն Ամմար ալ-Մայալիի և ՀՀ-ում «Տարիկ ալ-Աֆակ» ընկերության լիազորված գործակալ և «Անահիտ» տուրիստական և զբոսաշրջային ընկերության տնօրեն պարոն Մարտին Իբրահիմի հետ: «Տարիկ ալ-Աֆակ» ընկերությունը ավիափոխադրումներ է իրականացնում Իրաքի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիացիայի և զբոսաշրջության ոլորտին առընչվող մի շարք խնդիրներ, այդ թվում՝ իրաքյան համայնքին և Հայաստանի Հանրապետությունում սովորող իրաքցի ուսանողներին ճանապարհորդելու հետ կապված լրացուցիչ հարմարություններ տրամադրելու հարցը, ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետագա զարգացումը և երկու երկրների միջև իրականացվող թռիչքների քանակի ավելացումը։ Անդրադարձ է կատարվել նաև այն ակնառու խնդիրներին, որոնց բախվում է Հայաստանում զբոսաշրջության ոլորտը՝ իրաքցի զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցելիս։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև դեսպանության մի շարք պաշտոնյաներ։