Գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկա է գտնվել ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին նվիրված հանդիսությանը
Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհայլան Մունզեր ալ-Ջուբուրին 2022թ․ մայիսի 14-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի առիթով կազմակերպված հանդիսությանը, որը համընկնում էր նախկինում մի շարք արաբական երկրներում Ռուսաստանի դեսպան նշանակված ռուս նախկին դեսպան պրն․ Պողոս Սիմյոնովի 95-րդ հոբելյանի հետ։
Հանդիսությանը ներկա են գտնվել մի շարք հայ պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։