Գործերի ժամանակավոր հավատարմատարը ցավակցություն է հայտնել ԱՄԷ նախագահի մահվան կապակցությամբ
Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհայլան Մունզեր ալ-Ջուբուրին երկուշաբթի օրը՝ ս․թ․ մայիսի 16-ին, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունում ցավակցություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ։
Աղոթում ենք, որ Ամենազոր Ալլահը օրհնի հանգուցյալ շեյխ Խալիֆա բեն Զայեդին իր անսահման ողորմությամբ և նրա սիրելիներին շնորհի համբերություն և մխիթարություն։
Ալլահին ենք մենք պատկանում և Նրա մոտ ենք վերադառնալու։