Իրաքի դեսպանությունն այցելել է Եվրասիա Միջազգային Համալսարան
Գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհայլան Մունզեր ալ-Ջուբուրին 2022թ. մարտի 10-ին այցելել է Եվրասիա միջազգային համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ռեկտոր պարոն Սուրեն Օհանյանի, պրոռեկտոր պարոն Ռուբեն Մարկոսյանի և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։
Այցի ընթացքում տեղի է ունեցել կրթական ոլորտին առընչվող մի շարք թեմաների քննարկում և ծանոթություն համալսարանի կողմից մատուցվող ուսումնական ծրագրերին, որոնց հաջորդել է գործերի ժամանակավոր հավատարմատարի շրջայցը համալսարանով, որի ընթացքում դեսպանը հանդիպել է համալսարանում սովորող մի շարք իրաքցի ուսանողների հետ և ծանոթացել վերջիններիս ուսումնական պայմաններին։
Հարկ է նշել, որ Եվրասիա միջազգային համալսարանը Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության կողմից ճանաչված համալսարաններից է և ներառում է մի քանի մասնագիտացումների ուսուցում, այդ թվում՝ դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լեզուներ և լրագրություն։