Հայտարարություն

Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանությունը, համագործակցելով Վրաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության, Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պարետատան և արարողակարգի վարչության, ինչպես նաև Իրաքի տրանսպորտի նախարարության հետ, կազմակերպել է ս.թ. հուլիսի 17-ին երկրորդ չարտերային թռիչքը՝ տարհանելու Իրաքի Հանրապետության այն քաղաքացիներին և ուսանողներին, ովքեր նոր կորոնավիրուսային վարակի (COVID19) բռնկման արդյունքում հայտարարված արտակարգ իրավիճակի և կիրառված սահմանափակումների պատճառով հայտնվել էին սահմանափակ իրավիճակում: Այս թռիչքով 57 Իրաքի քաղաքացի տեղափոխվեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանից դեպի Էրբիլ և Բաղդադ, այդ թվում ՝ Վրաստանի Հանրապետությունում մնացած 20 քաղաքացի: Այս չվերթով նաև տեղափոխվել են Իրաքի Հանրապետությունում մնացած  Հայաստանի Հանրապետության 25 քաղաքացիներ՝ վերադարձնելով նրանց հայրենիք:

Այս առիթով Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանությունը իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` արագ արձագանք տրամադրելու համար` դյուրացնելով երկու չարտերային չվերթների անցկացումը, որ դեսպանությունը իրականացրեց ս.թ. ապրիլի 29-ին և հուլիսի 17-ին: Երկու բարեկամ երկրների կառավարությունների և ժողովուրդների միջև առկա ջերմ  հարաբերություններին մաղթում ենք հետագա զարգացում և բարգավաճում: